211652_close_icon
views-count2582 դիտում article-date 13:03 03-03-2014

Հայաստանի հավաքականի մարզական հավաքի ծրագիրը

Այսօր, ժամը 13:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը՝ հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսում է մարզական հավաքը: Այսօր, ժամը 18:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի փակ մարզումը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև: Վաղը, մարտի 4-ին, ժամը 10:00-ին, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Կրասնոդար: Մարտի 4-ին, ժամը 17:30-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզդաշտում տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև ժամը 18:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ների համար: Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մարտի 5-ին, ժամը 18:00-ին: Ինչպես հաղորդվել է, հանդիպումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

Նմանատիպ նյութեր