Ադրբեջանի փոխարտգործնախարարը «խորհուրդ է տվել» Ջեյմս Ուորլիքին «ավելի լավ ծանոթանալ» ԼՂ հիմնախնդրին
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովին ամենևին դուր չի եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-յան վերջին գրառումը, որը վերաբերում է սումգայիթյան ջարդերին:
Ազիմովը գրել է, թե Twitter-ը ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև սումգայիթյան դեպքերը քննարկելու համար հարմար հարթակ չէ:
«Ես չեմ կարող պարոն Ուորլիքին այդ ամենը ասել ընդամենը 120 նիշով: Նա վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և պետք է ավելի լավ ծանոթանա համակարտության իրականությանը»,-ասել է Ազիմովը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Մենք նույնպես հիշում ենք սումգայիթյան իրադարձությունները: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պետք է սատարեն հանդուրժողականությանն ու մարդկանց միջև վստահությանն ուղղված ծրագրերի իրականացմանը»: