211652_close_icon
views-count1865 դիտում article-date 14:53 03-03-2014

Պուտինը կորցրել է իրականության հետ կապը․ Մերկել

Մարտի 2֊ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է The New York Times֊ը։ Գերմանիայի կանցլերը ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահը կորցրել է իրականության հետ կապը։ Նա նման եզրակացության է հանգել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Պարբերականի հաղորդման համաձայն, մարտի 2֊ի երեկոյան Անգելա Մերկելի և Վլադիմիր Պուտինի միջև երկար հեռախոսազրույց է կայացել, որի արդյունքում պարզվել է, որ ՌԴ ղեկավարը նախապես համաձայնել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման բանակցություններին և ԵԱՀԿ առաքելության մուտքի թույլտվությանը։

Նմանատիպ նյութեր