ԵԽ֊ն Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթաժողով կանցկացնի․ Բարոզու
Եվրախորհուրդը մոտ ժամանակներս Ուկրաինայի իրադրության հետ կապված արտահերթ գագաթաժողով կանցկացնի։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն։
«Գագաթաժողովը տեղի է ունենալու շատ շուտով»,֊ ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր տեղակալ Յան Էլիասոնին ուղարկել է Ուկրակինա` քաղաքական իրադրությանը ծանոթանալու առաքելությամբ։