Ապաստան ստանալու խնդրանքով ՌԴ֊ին մոտ 143 հազար ուկրաինացի է դիմել
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ապաստան ստանալու խնդրանքով Ռուսաստանի դաշնությանը մոտ 143 հազար ուկրաինացի է դիմել։ Այս մասին հայտնում է Interfax֊ը՝ հղում անելով Ռուսաստանի սահմանային ծառայությանը։
Նշվում է, որ երկու ամսվա ընթացքում Ռուսաստան մոտ 675 հազար Ուկրաինայի քաղաքացի է մեկնել։
Հաղորդած տվյալների համաձայն, մարդիկ հիմնականում ժամանակավոր կացության իրավունք են խնդրել։ Շատերը հայտարարել են, որ սահմանային անցակետում նրանք հետապնդումների և վրեժի սպառնալիքների են ենթարկվել։