Դաշնային խորհուրդն առաջարկել է Պուտինին ՌԴ֊ի դեսպանին ետ կանչել ԱՄՆ֊ից
Դաշնային խորհուրդը դիմել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ետ կանչել ԱՄՆ֊ից Ռուսաստանի դեսպանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
Ըստ Ջաբարովի խոսքերի, խորհուրդը նման ուղերձ է պատրաստել և այն ստորագրվել է դաշնային խորհրդի քարտուղար Վալենտինա Մատվիենկոյի կողմից։ Սենատորը ընդգծել է, որ այդ որոշումը կայացնում է նախագահը՝ քաղաքական նկատառումներից ելնելով։