Հրապարակվել է Թուրքիայի ԶՈՒ կազմի նոր թվաքանակը
Թուրքիայի Զինված ուժերի գլխավո շտաբը հրապարակել է երկրի զինվորական համակարգում ծառայողների թիվը:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայի Զինվցած ուժերում ծառայում է 201,327 մարդ, որից 343-ը գեներալներ են, 39,131-ը՝ սպաներ, իսկ 48,625-ը՝ սերժանտներ:
Թուրքիայի ԶՈՒ քաղաքացիական անձնակազմի թիվը 52,782 մարդ է:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանը նվազեցրեց զինվորական պարտադիր ծառայության ժամկետը՝ 15 ամսից դարձնելով 12 ամիս: