Ուկրաինայի կործանիչների ավիաբազան հանձնվել է ռուսներին
Ուկրաինայի օդուժի 204֊րդ կործանիչների ավիաբազան, որն ունի 49 ինքնաթիռ, Ղրիմի Ինքնավար հանրապետության կողմն է անցել։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Ղրիմի կառավարութան ներկայացուցչին։
«Այսօր Բելբեկում 204֊րդ բազայի հրամանատարությունը Ղրիմի ժողովրդի կողմն անցնելու հայտարարություն է արել»,֊ ասել է նա։
«Բելբեկի օդակայանում գտնվում են МиГ-29 տեսակի 45 կործանիչ և 4 ուսումնական ինքնաթիռ»,֊ ընդգծել է պետպաշտոնյան։
Այսպիսով, ըստ նրա տվյալների, Ղրիմի կողմն անցած Ուկրաինայի օդուժի զինծառայողների թիվը մոտ 6 հազար է։