Ռուսաստանի հավաքականը ժամանել է Կրասնոդար
Ռուսաստանի ազգային հավաքականը այսօր ժամանել է Կրասնոդար, որտեղ մարտի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի ընտրանու հետ, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
«Կրասնոդար» ակումբի ակադեմիայում քիչ առաջ ավարտվել է Ֆաբիո Կապելոյի գլխավորած թիմի մարզումը: