Պելեգրինին իրեն անվանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Անգլիայի լիգայի գավաթակիր դառնալուց հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ շփոթմամբ իրեն անվանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ:
« Ինձ դուր է գալիս ճնշման տակ հտնվելը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նման մեծագույն թիմին մարզելը, և ցանկացած տիտղոսի համար պայքարելը` դա հիանալի բոլորիս համար»,- Պելեգրինիի խոսքերը մեջբերում է Mirror.co.uk-ը: