«Լիվերպուլ»-ը հավակնում է Վերտոնգենին
«Լիվերպուլ»-ը մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմ»-ի պաշտպան Յան Վերտոնգենին, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Եթե մերսիսայդցիներին ընթացիկ մրցաշրջանի արդյունքերով հաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ապա ֆուտբոլիստի` «Լիվերպուլ» տեղափոխության հավանականությունը կմեծանա: Նախկինում Վերտոնգենը հայտարարել էր, որ ցանկանում է հանդես գալ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: