211652_close_icon
views-count1893 դիտում article-date 21:41 03-03-2014

Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայում առաջացած իրավիճակը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ է զրուցել: Հեռախոսազրույցում նրանք քննարկել են Ուկրաինայում առաջացած իրավիճակի մասին: Վրաստանի նախագահի ամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայան 2 երկրների առաջին դեմքերը ևս մեկ անգամ շեշտել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման հարցը և առաջացած ճգնաժամի խաղաղ լուծման խնդիրը: Ըստ հաղորդագրության Մարգվելաշվիլին նշել է, որ կարևորում է այն ֆունկցին, որը Թուրքիան ունի այդ հարցում: Նրանք նաև քննարկել են մայիսին կայանալիք Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպման մանրամաները: Զրույցն ավարտվել է կողմերի համաձայնությամբ, որ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ շփումները շարունակելու են:

Նմանատիպ նյութեր