Վաշինգտոնում ձնաբքի հետևանքով փակ են բոլոր դաշնային գերատեսչությունները
ԱՄՆ֊ում առատ ձյան տեղումները խաթարել են դաշնային կառավարության գործունեությունը։ Ձնաբքի հետևանքով բոլոր կառավարական գերատեսչությունները փակ են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Մարտի 3֊ի առավոտյան սկսված ձնաբուքը կաթվածահար է արել ԱՄՆ֊ի մայրաքաղաք Վաշինգտոնը։ Օդերևութաբանների կանախատեսումների համաձայն, 15֊ից մինչև 25 սմ ձյան տեղումներ են սպասվում։
ԱՄՆ֊ի կառավարության կադրերի դեպարտամենտի հաղորդման համաձայն, բոլոր դաշնային գերատեսչությունները փակ են։ Քաղաքում նախատեսված շատ միջոցառումներ հետաձգվել կամ տեղափոխվել են։