211652_close_icon
views-count658 դիտում article-date 23:13 08-09-2026

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մեկ ժամ․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ նրանք մտքեր են փոխանակել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի վերաբերյալ։ Ամերիկացի ներկայացուցիչների այցի արդյունքները դրական են գնահատվել։ Զրույցի կենտրոնական թեման ուկրաինական կարգավորման հարցն է եղել։

Նմանատիպ նյութեր