Ռուսաստանը ՄԱԿ֊ի ԱԽ֊ի արտահերթ նիստ է հրավիրել
ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է Ուկրաինայի իրադրությանը նվիրված 3֊րդ արտահերթ բաց նիստ գումարել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունենալու ռուսական կողմի խնդրանքով։
Նիստը կգումարվի մարտի 4֊ին։
Հիշեցնենք, որ նախորդ ՄԱԿ֊ի ԱԽ֊ի արտահերթ նիստերը անց են կացվել մարտի 1֊ին և 2֊ին։