Վարչապետի հրաժարականը լռեցրել է քառյակին
ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը հրաժարվում են մեկնաբանել վարչապետի հրաժարականը: [b]SHAMSHYAN.com[/b]-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, բայց խմբակցություններն այս պահին ասելիք չունեն: Գրեթե բոլոր խմբակցություններում քննարկումներ են տեղի ունենում եւ փորձում են հասկանալ վարչապետի անակնկալ հրաժարականը եւ ստեղծված իրավիճակում իրենց դրսեւորման ձեւերը:
ՀՀԿ-ում նույնպես քննարկումներ են ընթանում, եւ չի բացառվում սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական հանրապետության անցնելու մոդելը: