211652_close_icon
views-count1596 դիտում article-date 16:24 04-04-2014

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 14,5 հազար դոլար է փոխանցել քեսաբահայությանը

Այսօր Հիմնադրամի գործադիր վարչությունը 14 545 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Գումարն առձեռն կբաժանի տեղահանված հայ ընտանիքներին, որոնք իրենց առաջնային կարիքներից զատ, ֆիզիկական անվտանգության խնդրի առջեւ են կանգնած: Քեսաբում բնակվում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդերը, որոնք ամուր հաստատված են այստեղ` հայկական եկեղեցիներով, մշակութային եւ կրթական օջախներով: Լինելով Կիլիկիայի թագավորության վերջին մեծ շրջանն` այս տարածքը նաեւ պատմական նշանակություն ունի հայության համար: Կատարվող նվիրատվությունները ոչ միայն կօգնեն մեր հայրենակիցներին դիմակայել ներկայիս մարտահրավերներին, այլեւ պահպանել իրենց ոգին: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 2470100030900000 (AMD) 2470100030900001 (USD) SWIFT: ASHBAM22 РЕКВИЗИТЫ ДЛЯ ПЛАТЕЖЕЙ В РОССИЙСКИХ РУБЛЯХ (RUR) ПОЛУЧАТЕЛЬ: Наименование: Всеармянский фонд «Айастан» No.счета: 19300 00081130158 БАНК ПОЛУЧАТЕЛЯ: ЗАО «КОНВЕРС БАНК», ЕРЕВАН, АРМЕНИЯ К/С: 30111810000000553902 БАНК-ПОСРЕДНИК: ОАО «ПРОМСВЯЗЬБАНК», МОСКВА, РОССИЯ ИНН: 7744000912, БИК: 044525555, К/С: 30101810400000000555

Նմանատիպ նյութեր