211652_close_icon
views-count1556 դիտում article-date 13:07 05-05-2014

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ հայտնաբերել են փամփուշտներ

Մայիսի 2-ին, ժամը 08.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1966 թ. ծնված Տիգրան Վ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 3 փամփուշտ: Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի հատուկ զննման գոտուց Տիգրան Վ.-ին բերման է ենթարկել գծային բաժին: Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր