Նկարիչների միությունում էին հավաքվել մամուլի ազատության մեծ թվով կողմնակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ նկարիչների միությունում բացվեց Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք խորագրով ֆոտոցուցահանդեսը:
Կազմակերպիչներն էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ)` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը իր բացման խոսքում տեղեկացրեց որ, ցուցադրվում են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք ավանդաբար կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ էլեկտրոնային կատալոգում: «Այս տարի ցուցահանդեսի մասնակիցներն ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 350 լուսանկար և ծաղրանկար:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի