211652_close_icon
views-count1694 դիտում article-date 17:13 05-05-2014

Կայացել է երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի և Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ս. թ ապրիլի 27-ին և 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնը: Համերգային երկու օրերի ընթացքում հնչել են երիտասարդ տասնմեկ ռուս կոմպոզիտորների տասներեք ստեղծագործություններ: Համերգին մասնակցել են Հայաստանի պետական երիտասարդական և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը, ինչպես նաև՝ մենակատարներ։ Ռուսաստանի պատվիրակության կազմում էին կոմպոզիտորներ Յարոսլավ Սուձիլովսկին /ՌԴ կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի ղեկավար/ և Էլմիր Նիզամովը /Թաթարստանի Ինքնավար Հանրապետության Երիտասարդ կոմպոզիտորների մասնաճյուղի ղեկավար/: Փառատոնի շրջանակում, Մոսկվայում երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կներկայացվեն ռուսաստանյան երաժիշտ-կատարողների և երաժշտախմբերի կողմից:

Նմանատիպ նյութեր