211652_close_icon
views-count2187 դիտում article-date 18:06 05-05-2014

33-ամյա հրամանատարը ծեծել է օրապահին

33-ամյա Արկադի Մաթիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կոչումով՝ կապիտան, ծեծի է ենթարկել օրապահ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Խուդինյանին, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր