Դևիդ Բեքհեմի կրտսեր որդին սկսել է հանդես գալ «Չելսի»-ի մանկապատանեկան թիմում
Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին` Կրուս Բեքհեմը սկսել է հանդես գալ «Չելսի»-ի մինչև 10 տարեկանների թիմում:
Կիրակի օրը Բեքհեմը այցելել է Լոնդոնում գտնվող «Ապտոն Պարկ» մարզադաշտ, որպեսզի աջակցի իր որդու թիմին:
Նշենք, որ Բեքհեմը մյուս երկու որդիները` 11-ամյա Ռոմեոն և 14-ամյա Բրուքլինը նույնպես հանդես են գալիս «Չելսի»-ի մանկապատանեկան թիմերում: