ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում
ԵՄ երկրների դեսպաները անցկացնելով արտահերթ հանդիպում Ռուսասատնի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցով, չեն եկել ընդհանուր եզրակացության, այս մասին հաղորդում է РИА «Новости» -ին հղում անելով ԵՄ ղեկավար կազմին մոտ կանգնած աղբյուրին:
«Կայացել է արտահերթ հանդիպում հետագա սահմանափակող միջոցներ ձեռնարկելու քննարկման համար: Որոշում չկա, աշխատանքները շարունակվում են դեսպանների մակարդակով»,-ասել է նա:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը նախատեսվում է մայիսի 12-ին: