ՖԱՖ-ը ինքնատիպ ակցիա իրագործեց «Քոֆաս Արենայում». ֆոտո, տեսանյութ
Մայիսի 4-ին և 5-ին՝ առավոտյան, Երևանից Գերմանիա մեկնեցին նաև Հայաստանի հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի անդամները: Հայ երկրպագուները հանգրվանել են Ֆրանկֆուրտում, իսկ այսօր մեկնել են Մայնց, որտեղ ներկա են գտնվել և աջակցել են Հայաստանի հավաքականի խաղացողներին:
Ֆաֆականները նաև յուրահատուկ ակցիա իրագործեցին Քոֆաս Արենա մարզադաշտում՝ պարզելով պաստառ, որի վրա գրված էր. «Our trip to France begins here and now» (Ճանապարհը դեպի Ֆրանսիա սկսվում է այստեղ և հիմա):
Այսպիսով երկրպագուները կարևորել են Գերմանիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումը:
Արտակ Վահանսարյան՝ Մայնցից