Գերմանիա-Հայաստան հանդիպումը՝ «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ:
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին և կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: