211652_close_icon
views-count4640 դիտում article-date 22:23 06-06-2014

Գերմանիա-Հայաստան խաղից առաջ. Հայաստանի հավաքականի երկրպագուներն անակնկալ ունեն. տեսանյութ

«Կոֆաս Արենա» մարզադաշտում Գերմանիա - Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի երկրպագուների տրամադրությունն է ստուգել նշված մարզադաշտում գտնվող SHAMSHYAN.com-ի սպորտային մեկնաբան Արտակ Վահանսարյանը: Նրա հետ զրույցում ՖԱՖ ֆան ակումբի ղեկավար Սերգեյ Ջանջոյանը հայտնել է, որ մարտական են տրամադրված խաղին և սպասում են լավ արդյունք մեր հավաքականից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16610/]տեղեկացրել[/url] էինք Ֆաֆականները նաև յուրահատուկ ակցիա էին իրագործել «Կոֆաս Արենա» մարզադաշտում՝ պարզելով պաստառ, որի վրա գրված էր. «Our trip to France begins here and now» (Ճանապարհը դեպի Ֆրանսիա սկսվում է այստեղ և հիմա): Այսօր խաղի ժամանակ ևս փորձելու են պարզել նշված պաստառը: Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 6-ին՝ «Կոֆաս Արենա» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր