Ավարտվեց Գերմանիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը
Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում շարունակում է ընթանալ Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային թիմերի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Առաջին խաղակեսից հետո, չնայած ընթացող լարված պայքարին, թիմերը չկարողացան բացել հաշիվը և այն ավարտվեց 0:0:
Մեր հավաքականի ֆուտբոլիստի՝ Արթուր Եդիգարյանի հետ պայքարում վնասվածք ստացավ գերմանացի խաղացող Մարկո Ռոյսը, ում փոխարինեց Լուկաս Պոդոլսկին:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով`
1.Ռոման Բերեզովսկի (ա)
3.Վարազդատ Հարոյան
15.Հրայր Մկոյան
5.Ռոբերտ Արզումանյան
20.Լևոն Հայրապետյան
7.Արթուր Եդիգարյան
8.Ռումյան Հովսեփյան
22.Էդգար Մանուչարյան
18.Հենրիխ Մխիթարյան
10.Գևորգ Ղազարյան
14.Յուրա Մովսիսյան