211652_close_icon
views-count2140 դիտում article-date 00:27 08-08-2014

Ծննդյանս տարեդարձի լավագույն նվերը «Դինամո»-ի հաղթանակն էր. Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսի 5-ին դարձավ 40 տարեկան, Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլի շրջանակում «Հապոել»-ի հետ կայացած խաղից հետո կիսվել է իր տպավորություններով: Նշենք, որ Բերեզովսկին խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Դինամոյականները հաղթեցին 2:1 հաշվով և դուրս եկան հաջորդ փուլ: « Ծննդյանս տարեդարձի լավագույն նվերը «Դինամո»-ի հաղթանակն էր : Իհարկե, ցանկալի կլիներ գոլ բաց չթողնել, սակայն կարևորը` հաղթեցինք: Շնորհակալ եմ երկրպագուներին ջերմ աջակցության համար: Երկրորդ խաղակեսում նրանք գտնվում էին իմ պաշտպանած դարպասի հետևի տրիբունայում: Հավանաբար, նրանք օգնեցի ինձ երկրորդ խաղակեսում անառիկ պահել դարպասը: Կարծում եմ եթե գոլ բաց չթողնեի, ապա հիմնական կազմում ամրապնդվելու համար ավելի մեծ շանս կունենայի: Բայց հիմա չեմ ցանկանում մտածել շանսերի մասին: Կշարունակեմ նախապատրաստվել և սպասել մարզչական որոշմանը», - Բերեզովսկու խոսքերը մեջբերում է Championat.com-ը:

Նմանատիպ նյութեր