Կամչատկայում հրաբխի ժայթքումից հետո 3 լեռնագնաց է անհայտացել
Կամչատկայում գտնվող Կամեն հրաբխի վրա (բարձրությունը՝ 4585մ ծովի մակարդակից) 3 լեռնագնաց է կորել: Եվս մեկը տուժել է: Այժմ ուղղաթիռով դեպքի վայր են ժամանում փրկարարները: Այս մասին է հայտնում Известия-ն:
Ողբերգության մասին տեղեկությունը ստացվել է ուրբաթ՝ առավոտյան: Նախնական տվյալներով, 6 հոգուց բաղկացած լեռնագնացների խումբը փորձել է լեռան գագաթը բարձրանալ: Լեռնագնացները բարձրացել են 2 ճոպանաով՝ յուրաքանչյուրին 3-ական մարդ: Հանկարծակի նրանց վրա է թափվել հրաբուխը, և ճոպաններից մեկն անհայտացել է: 2-րդ ճոպանի վրայի լեռանգնացներից 2-ը չեն տուժել, իսկ մեկը վնասվածքներ է ստացել: