Բակո Սահակյանը հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նոր անդամ է նշանակել
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Մարինա Սարգսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
Այս մասին է տեղեկացնում ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը: