211652_close_icon
views-count1649 դիտում article-date 17:19 08-08-2014

Խամես Ռոդրիգեսը ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը

2014 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու հռչակվելու կապակցությամբ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Պատվավոր պարգևը կոլումբիացուն հանձնվել է «Ռեալ»-ի ուսումնամարզական կենտրոնում, որտեղ մադրիդյան ակումբի խաղացողները պատրաստվում է նոր մրցաշրջանին: Հիշեցնենք որ ԱԱ-2014-ում Ռոդրիգեսը խփեց 6 գոլ, գերազանցելով Թոմաս Մյուլլերին (5 գոլ) Լիոնել Մեսսիին Ռոբին վան Պերսիին և Նեյմարին (բոլորը 3-ը` 4 գոլ): «6 գոլ աշխարհի առաջնությունում: Երազանքս կատարվեց: Շնորհակալ եմ բոլորին աձակցության համար»,- իր սոցցանցերից մեկի էջում գրել է Ռոդրիգեսը:

Նմանատիպ նյութեր