Մարադոնան ծեծկռտուք է սարքել գիշերային ակումբում
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ինչպես տեղեկացնում են եվրոպական մի շարք պարբերականներ, 1986 թվականի աշխարհի չեմպիոնը խորվաթական Դուբրովնիկ քաղաքի գիշերային ակուկմբներից մեկում ծեծկռտուք է սարքել այցելուներից մեկի հետ: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան:
Միջադեպի վերաբերյալ, որևէ պաշտոնական տեղեկություն չի հայտնվում: Ոչ պաշտոնական տվյալներով` վեճի մասնակցիներից ոչ ոք ոստիկանություն չի դիմել: