211652_close_icon
views-count3019 դիտում article-date 21:03 13-08-2026

Սուպերհամակարգիչը հաշվարկել է Բարսելոնայի և Ռեալի չեմպիոնության շանսերը Լա լիգայում

Opta սուպերհամակարգիչը գնահատել է Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» չեմպիոնության հնարավորությունները, գրում է armsport.am-ը։

Ստացված տվյալների համաձայն՝ կատալոնական ակումբի տիտղոսը նվաճելու շանսերը կազմում են 45,2 տոկոս, իսկ «սերուցքայիններինը»՝ 32,3 տոկոս։ Մրցաշարում Մադրիդի «Ատլետիկոյի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 8,4 տոկոս։

Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով Իսպանիայի չեմպիոն էր դարձել «Բարսելոնան»։ Կատալոնական թիմը 38 հանդիպումներում վաստակել էր 94 միավոր։ Մադրիդի «Ռեալը» 86 միավորով զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Լա լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Առաջին տուրի շրջանակում «Ռեալը» օգոստոսի 22-ին սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Սոսիեդադի» հետ, իսկ մեկ օր անց՝ օգոստոսի 23-ին, «Բարսելոնան» տանը կընդունի Բիլբաոյի «Ատլետիկին»։

Նմանատիպ նյութեր