211652_close_icon
views-count1314 դիտում article-date 00:46 09-09-2014

Հրդեհ՝ Չիկագոյում․ զոհվել է 4 երեխա

Ամերիկյան Չիկագո քաղաքում բնակելի տանը գրանցված հրդեհի հետևանքով զոհվել են 4 երեխաներ, ևս 2 մեծահասակ վիրավոր է։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ վարչության ներկայացուցիչ Լարի Լենգֆորդը, փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ նրա խոսքերի՝ հրդեհը սկսվել է լուսադեմից առաջ, կրակն արագ տարածվել է։ Շենքից մոտ 50 մարդ է տարհանվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները բնակարաններից մեկում հայտնաբերել են 5֊ից 15 տարեկան 4 երեխաների մարմիններ։ Նախնական տվյալներով, որոշ բնակարարններում չի գործել հրշեջ ծառայության ազդանշանը։

Նմանատիպ նյութեր