211652_close_icon
views-count1266 դիտում article-date 17:46 09-09-2014

Մունիր Էլ-Հադդադին եզակի խաղացող է. Ֆաբրեգաս

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը գովասանքի խոսքեր է հղել իր թիմակից Մունիր Էլ-Հադդադիի հասցեին, ով Իսպանիայի հավաքականի կազմում հանդես գալու համար առաջին անգամ է հրավերք ստացել: «Մունիրը եզակի խաղացող է: Նա արագորեն մեծ հեղինակություն ձեռք բերեց: Մարդիկ շատ են խոսում նրա մասին: Կարծում եմ, որ նա ոչ մի ճնշում չի զգում «Բարսելոնա»-ում: Մունիրը կարող է խաղալ ինչպես հարձակման կրակագծում, այնպես էլ կիսապաշտպանության կենտրոնում: Նա հիանալի է կարդում խաղը»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր