Իրանում «Իսլամական պետության» կողմնակիցներ են ձերբակալվել
Իրանի իշխանությունները հայտնել են Իրաք մեկնող մի խումբ աֆղանների և պակիստանցիների ձերբակալման մասին, ովքեր մտադիր էին կռվել ահաբեկչական «Իսլամական պետության» շարքերում:
BBC գործակալությունը, հղում անելով Իրանի ՆԳՆ-ին, նշում է, որ իրանական իշխանություններն իմացել են Իրանի վրա «Իսլամական պետության» գրոհայինների կողմից նախապատրաստվող հարձակման մասին:
Միևնույն ժամանակ Իրանի ՆԳ նախարար Աբդուլ Ռըզա Ֆազլին հերքել է լուրերն այն մասին, թե ահաբեկիչներին հաջողվել է Իրանի սահմանային շրջաններում գումար հայթայթել «Իսլամական պետության» համար: