Մեծ Բրիտանիայում պատրաստել են շոկոլադե թեյնիկ
Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքի բնակիչ, հրուշակագործ Ջոն Կոստելոն ստեղծել է ամբողջովին շոկոլադից բաղկացած առաջին թեյնիկը: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը: Սպասքը ստացվել է բավական ամուր, որպեսզի նրանում թեյ պատրաստեն մի քանի րոպեի ընթացքում:
Դրանում պատրաստված թեյն ունեցել է շոկոլադի թեթև բուրմունք: Շոկոլադե թեյնիկի պատրաստումը տևել է մոտ 2.5 ժամ: Այն պատրաստվել է մուգ շոկոլադից: Թեյնիկը պատրաստելիս Կոստելոն մտավախություն է ունեցել, որ դրանում պատրաստված թեյը մեծապես կհիշեցնի շոկոլադի համ, սակայն պարզվել է, որ թեյի պատրաստման ժամանակ շոկոլադը շատ թեթև շփում է ունենում թեյի հետ և չի խառնվում ըմպելիքին: