Ռազմահայրենասիրական մանկապատանեկան ակումբներ` բոլոր դպրոցներում. տեսանյութ
13-ամյա Աննայի առօրյան հագեցած է: Բացի դասերից, նա նաև մարտավարություն, շարային, մարտարվեստների պարապմունքներ ու կրակային պատրաստություն է անցնում: Նա արդեն մեկ տարի է Երկրապահ կամավորականների միության մանկապատանեկան ակումբների սան է: Շուտով նման ակումբներ կստեղծվեն հանրապետության բոլոր դպրոցներում: Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունները Երկրապահ կամավորականների միության հետ կրթական հաստատություններում աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով եռակողմ հուշագիր են ստորագրել:
Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է մեր հանրապետության համար` ընգծում է Պաշտպանության նախարարը: Արցախյան գոյամարտն ու ազատագրական շարժումը պարտավորեցնող են և երիտասարդ սերնդի հայրենասիրությունը պետք է լինի բարձրակետին, ասում է Սեյրան Օհանյանը: Կրթության և գիտության նախարարն էլ նկատում է` կրթական համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության արդիականացման կարիք կա:
Հուշագիրը ստորագրած կողմերը վստահ են` ջանքերը մեկտեղելով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33386]Armnewstv.am[/url]