Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պահանջում են անկախություն
Газета.ру—ի հաղորդմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պնդում են Դոենցկի ու Լուգանսկի մարզերի վարչական սահմաններում անկախություն ստանալու շուրջ:
Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը:
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոյի այն հայտարարությունը, որ Դոնբասի տարածքի 1/3-ը Ուկրաինայի տարածքային ամբողջականության կազմում կստանա հատուկ կարգավիճակ՝ Պուրգինն ընդգծել է.
«Մենք հաստատակամ ենք Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի վարչական սահմաններում ինքնորոշվելու մեր դիրքորոշման մեջ»: