ՆԱՏՕ-ի հիմնական նպատակը ՌԴ-ին հակադրվելն է. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի կողմից դաշինքի համախմբվածության ապահովումը համեմատել է մտրակի քաղաքականության հետ, որի հիմնական նպատակը Ռուսաստանին հակադրվելն է: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նա նշել է, որ դրա փոխարեն պետք է պայքարել միջազգային ահաբեկչության դեմ:
«Յուրաքանչյուր նորմալ մարդու համար, ով զբաղվում է միջազգային իրավիճակի վերլուծությամբ, ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի այդ քայլը չունի ոչ մի ընդհանուր բան որևէ խնդիր լուծելու ցանկության հետ»,- ընդգծել է Լավրովը: