Ուկրաինայի արևելքում հրադադարը հիմնականում պահպանվում է. ԵՄ
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի մամլո քատուղարը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում հրադադարը հիմնականում պահպանվում է:
Նա ընդգծել է, որ հետագայում ևս ուշադրությամբ հետևելու են իրավիճակի զարգացմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության էին եկել հրադադարի ծրագրի շուրջ: