211652_close_icon
views-count17272 դիտում article-date 16:03 09-09-2014

Արարատի մարզի Այգեստան գյուղում ոստիկանները հայտնաբերել են կնոջ դի. ըստ տեղեկությունների՝ կատարվածը սպանություն է

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի տներից մեկում կնոջ դի կա: Նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ, ովքեր նշված տանը հայտնաբերել են 56-ամյա Հերմինե Գրիգորյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հ. Գրիգորյանը խեղդամահ է արվել: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր