211652_close_icon
views-count1282 դիտում article-date 16:59 09-09-2014

Հրադադարի ժամանակ զոհվել է 5 ուկրաինացի և վիրավորվել 33 զինվորական

UNIAN –ի հաղորդմամբ՝ հրադադարի ժամանակ զոհվել է 5 ուկրաինացի և վիրավորվել 33 զինվորական: Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մամլո քարտուղար Անդրեյ Լիսենկոն: Լիսենկոն հիշեցրել է, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմ է հաստատվել սեպտեմբերի 5-ին, սակայն դրան հաջորդած 3.5 օրվա ընթացքում զոհվել է 5 և վիրավորվել 33 զինծառայող: Լիսենկոն հավելել է, որ դրանք հակաահաբեկչական գործողությանը մասնակցող բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական տվյալներն են:

Նմանատիպ նյութեր