211652_close_icon
views-count1047 դիտում article-date 21:34 09-09-2014

Իսրայելի բանտում ահաբեկիչ է կախվել

Իսրայելական Էշել քաղաքի բանտում Իսրայելի անվտանգության դեմ կատարված հանցանքի համար դատապարտված պաղեստինցին այսօր առավոտյան բանտախցում կախվել է։ Նրան գտել են բանտախցի ընկերները։ Բանտի բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Ըստ Իսրայելի բանտային վարչության ներկայացուցչի խոսքերի, կալանավորի մոտ սուիցիդալ շեղվածություն չի նկատվել և համապատասխան ցուցակում ընդգրկված չի եղել։ Դեպքի առթիվ Բանտերի վարչությունը և Կարմիր Խաչը համատեղ հետաքննություն են սկսել։

Նմանատիպ նյութեր