Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է «Ահրար աշ Շամ» խմբավորման 28 անդամ
Սիրիայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել են «Ահրար աշ Շամ» իսլամական խմբավորման 28 անդամներ, ինչպես նաև վիրավորվել է խմբավորման առաջնորդ Հասան Էբոուդը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Հանդիպումը անցկացվել է Սիրիայի հյուսիս֊արևմտյան հատվածում։ Նշվում է նաև, որ նիստին մասնակցել են խմբավորման 50 առաջնորդներ։
Սիրիական մի շարք ԶԼՄ֊ներ հայտնել են, որ Հասան Էբոուդը սպանվել է։