Իրանը սեփական արտադրության բջջային հեռախոսներ կարտահանի
Առաջիկայում Իրանը կսկսի սեփական արտադրության բջջային հեռախոսներ արտահանել հարևան երկրներ: Այս մասին հաղորդել է իրանական IRNA հեռուստաալիքը:
Հայրենական արտադրության բջջայինները, որոնք ստեղծվել են իրանցի մասնագետների իողմից, ցուցադրվել էին Իրանի հեռուստահաղորդակցային և ինֆորմացիոն տեխնոլոգիաների 15-րդ միջազգային ցուցահանդեսում, որն անցկացվել է օրեր առաջ Թեհրանում: