211652_close_icon
views-count1494 դիտում article-date 10:31 10-10-2014

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, մարզային վարչությունների, այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Պարապմունքի սկզբում անդրադառնալով սեմինարի թեմային՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը լուրջ արդյունքներ է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում, և այդ ոլորտում մեր երկիրը լավագույնն է ԱՊՀ անդամ-պետությունների թվում: Միևնույն ժամանակ, ոստիկանության պետն ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը բնագավառի պատասխանատուների մասնագիտական պատրաստության հետագա բարձրացման ուղղությամբ, ինչի գրավականը պարբերական գործնական պարապմունքներն են: Գործնական պարապմունքի թեմայի առարկայական քննարկումից հետո մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր