211652_close_icon
views-count1059 դիտում article-date 12:22 10-10-2014

Գերմանական ֆուտբոլը գերազանցում է իտալականին. Իմմոբիլե

Իտալիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի իհարձակվող Չիրո Իմմոբիլեի կարծիքով Իտալիայի առաջնությունը ներկայումս զիջում է Գերմանիայի առաջնությանը «Ներկայումս գերմանական ֆուտբոլը գերազանցում է իտալականին: Սկսած շոուից, որը երկրպագուները սարքում են տրիբունաներում և վերջացրած նրանով, թե մինչպես են արդիկ ընդունում իրադարձությունները: «Բորուսիա»-ն անհաջող է սկսել առաջնությունը, սակայն գլխավոր մարզչի պաշտոնանկության մասին ոչ մի խոսք չի գնում: Գերմանիայում շատ են քննարկում իտալական ֆուտբոլի մասին, հատկապես՝ սկանդալների: Իտալիայում ոչ մեկին ոչինչ չի հետաքրքրում»,- Իմմոբիլեի խոսքերը մեջբերում են իտալական ԶԼՄ-ները:

Նմանատիպ նյութեր