211652_close_icon
views-count1442 դիտում article-date 14:22 10-10-2014

Ռոնալդուն ինձ խորհուրդ տվեց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ». Դի Մարիա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոստովանել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու համար իրեն խորհուրդ է տվել «Ռեալ»-ի իր նախկին խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուն: ««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ Կրիշտիանուն ինձ ասաց, որ այն մեծագույն ակումբ է, և որ նա երջանիկ է եղել այստեղ: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս: Ռոնալդուի խոսքերը ինձ օգնեցին կողմնորոշվել ապագայիս հարցում: Ուրախ եմ, որ ընտրեցի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը: Ես երջանիկ եմ այստեղ: Ինձ համար մեծ պատիվ է կրել, այս ակումբի մարզաշապիկը, որը կրել են նաև այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են՝ Ռոնալդուն և Բեքհեմը: Դա ինձ մոտ մեծ շարժառիթ է առաջացնում»,- ասել է Դի Մարիան:

Նմանատիպ նյութեր