Միայն Կոնտեն կարող էր ինձ համոզել վերադառնալ Իտալիայի հավաքական. Պիրլո
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոստովանել է, որ Իտալիայի հավաքական վերադառնալու հարցում իրեն համոզել է թիմի նորանշանակ մարզիչ Անտոնիո Կոնտեն: Հիշեցնենք, որ 35-ամյա խաղավողը 2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ հայտնել էր միջազգային կարիերան ավարտելու մասին:
«Միակ մարդը, ով կարող էր ինձ համոզել հավաքական վերադառնալու հարցում՝ դա Անտոնի Կոնտեն էր: Ես գիտեմ, թե որքան կարևոր է այս ծրագիրը, գիտեմ Կոնտեին և համոզված եմ, որ նրա հետ աշխատելով մեծ հաճույք կստանամ: Պարբերաբար ես կհայտնվեմ հավաքականում: Ինձ համար դա խնդիր չէ: Ես իմ տարիքը հաշվի չեմ առնում, քանի որ էնտուզիազմս մնում է նույնը: Եթե ցանկությունս մարի, ապա ես կկանգնեմ, բայց հիմա ոչինչ չի փոխվում»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: